Ռուբեն Հայրապետյանին չեն պատժի. քրեական գործ չհարուցվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը» այսօր գրել էր, երբ «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարեց, թե ինքը բողոք չունի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ, որի թիկնազորի կողմից նա օգոստոսի 15-ին ծեծի էր ենթարկվել, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազը ՀՀ քննչական կոմիտեից պահանջել է գործի նյութերը: Մեր տեղեկություններով՝ դատախազը քննիչներին ինչ-որ հանձնարարականներ է տվել: Իսկ թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը, ինչ հետեւանքներ կլինեն, ցույց կտա ժամանակը:  Եվ ահա Armlur.am-ի տեղեկություններով, Ռուբեն Հայրապետյանի և «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած  ծեծի գործով  քրեական գործ չի հարուցվի:

Հավելենք, որ այս միջադեպի փաստի առիթով քրեական գործ հարուցելու կամ մերժելու որոշման կայացման ժամկետը լրանում էր վաղը:




Լրահոս