Վրաերթի է ենթարկել քաղաքացուն և դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ ժամը 19.30-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 46 շենքի մոտ գտնվող անցումի վրա անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդի անձը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




Լրահոս