Վրաստանի «Կրցանիսի» Ազգային ուսումնամարզական կենտրոնի տարածքում այսօր տեղի է ունեցել Վրաստանի ու ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնի բացման արարողությունը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Այս կենտրոնի բացման կապակցությամբ Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Միջոցառմանը նաև ներկա է եղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին: Հյուրերի շարքում են եղել նախարարներ, պատգամավորներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիրչներ:
Միջոցառման սկզբում հնչել է ՆԱՏՕ-ի ու Վրաստանի օրհներգերը: