Տաշիր քաղաքում մի քանի մեքենա ընկել է ձորը. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 28-ին` ժամը 00.54-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Զարիայի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 SV 673 և «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 30 SS 672 պետհամարանիշներով ավտոմեքենաները, որոնք, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել են հարակից ձորակում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1985 թ. ծնված Ն. Հ.-ը, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1958 թ. ծնված Գ. Մ.-ը, ուղևորներ` 2010 թ. ծնված Գ. Կ.-ը և 1962 թ. ծնված Մ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Տաշիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս