Ոստիկաններն առգրավել են 9 փամփուշտ, նռնակի 4 պայթուցիչ և 2 նռնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի տեղեկացրել է, որ զինամթերք է թողել Թալին քաղաք մտնող ճանապարհի սպասասրահի հետնամասում:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է տարբեր տրամաչափի 49 փամփուշտ, նռնակի 4 պայթուցիչ և 2 նռնակ` առանց պայթուցիչի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




Լրահոս