Օգոստոսի 29-ին, ժամը 17.07-ին տեղակատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում ժամը 16.30-ից մինչև ժամը 17.00-ն տեղացել է կարկուտ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը:
Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի սպասարկվում: Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար: