Արդեն իսկ բաց ռեժիմով պատիժ կրող դերասան Վարդան Պետրոսյանը մի քանի թատրոններից աշխատանքի հրավեր է ստացել: Ինչպես Armlur.am-ին հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, այս պահին դեռևս հայտնի չէ` որ թատրոնում կաշխատի Վարդան Պետրոսյանը: Ավելի ստույգ հնարավոր կլինի իմանալ վաղը:
Փաստաբանը հայտնեց նաև, որ Վարդան Պետրոսյանը հետագա պատիժը` մոտ երեք տարի, կկրի բաց ռեժիմով, որի ընթացքում մտադիր է զբաղվել դերասանական–պրոդյուսերական գործունեությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին: