Փրկարարները բացել են փակ դուռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:




Լրահոս