ՌԴ-ում սպանված հային միմյանց հերթ չտալով 50 մարդ հարվածներ է հասցրել. վկան ահասարսուռ մանրամասներ է պատմում(տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական НТВ հեռուստաալիքը Ռոստովի մարզի գյուղերից մեկում անողոք ծեծի արդյունքում մահացած 22-ամյա Ռաֆայել Խալղաթյանի մահվան վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել: Կայքը գրում է, որ կայանված 5 մեքենաները վնասելու համար 22-ամյա վարորդին կատաղած ամբոխը մահացու ծեծի է ենթարկել: Իսկ հաշվեհարդարը ոչ ոք անգամ չի փորձել կանգնեցնել, դրա փոխարեն ձեռքները ծալած նկարահանել են արյունալի շոուն իրենց բջջային հեռախոսներով:

Արյունալի հաշվեհարդարի վկաներից մեկը՝ Ռուսլանը վախենում է ցույց տալ իր դեմքը: Նա այն քչերից է, ով այդ սարսափելի երեկոյին սթափ է եղել ու հոյակապ կերպով հիշում է բոլոր մանրամասները: Հենց նա է կանգնեցրել վարորդին ու հանել մեքենայի բանալին: Ռուսլանը հավատացնում է, որ անձամբ ինքը չի հարվածել Ռաֆայելին, այլ պարզապես կանգնել ու նայել է:

Շուրջ 50 մարդ հարվածը հարվածի հետևից է հասցրել: Նախ Ռաֆայելին, իսկ հետո նաև նրա հորը՝ Սերգեյին, իսկ շատերը ծեծը նկարահանել են իրենց բջջային հեռախոսներով:

«Ով չէր կարողանում հասնել ու հարվածել նրան, սկսել է հարվածել մեքենային, կոտրել մեքենան ու դրա ապակիները»:

 




Լրահոս