«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը առաջիկա համապետական ընտրություններին չի մասնակցի: ՕԵԿ-ի փոխարեն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Բաղդասարյանի ձևավորած «Հայկական վերածնունդ» միավորումը:
Այս մասին երեկ Գյումրիում հայտնել են ՕԵԿ-ականները՝ Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ ՀՎ-ի Գյումրիի գրասենյակի բացման ժամանակ: Ըստ նրանց՝ «Հայկական վերածնունդին» միացել են ավելի քան 120 հասարակական կազմակերպություններ և մեկ տասնյակ կուսակցություններ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: