«Ժառանգությունը» սահմանադրական փոփոխությունների թեմայով այսօր փակ քննարկում կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այսօր երեկոյան` ժամը 18:00-ին, փակ քաննարկում կանցկացնի: Քննարկմանը մասնակցելու են սահմանադրական փոփոխություններին դեմ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, քաղաքացիական նախաձեռնությունների անդամները:

Մեզ հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չցանկացավ մանրամասներ ասել քննարկման օրակարգի, մասնակիցների մասին: Նա միայն հաստատեց, որ քննարկումը սահմանադրության թեմայով է լինելու: Իսկ թե այդ քննարկման արդյունքում ինչ փոփոխություններ կլինեն, արդյոք քննարկումը սեպտեմբերի 12-ին նախատեսված համաժողովին ընդառաջ հստակեցումներ անելու համար է, հայտնի չէ: «Քննարկումը կանենք, հետո կտեսնենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք` ավելի վաղ գրել էինք, որ սեպտեմբերի 12-ին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող քաղաքական ուժերի` ՀԱԿ, «Ժառանգություն», «Հայազն», քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ համաժողով: Համաժողողի ընթացքում նրանք հայտարարությամբ հանդես կգան` սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ճակատի ձևավորման մասին:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս