Ազգային ժողովում ընթանում է պետական-իրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում է նաև արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և նրա տեղակալ Արսեն Մկրտչյանը:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նախ Արփինե Հովհաննիսյանին շնորհավորեց նշանակման առթիվ,և հույս հայտնեց, որ հետագայում սերտ համագործակցելու են:
Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ իրեն զգում է ինչպես իր տանը և ներողություն խնդրեց, որ այս անգամ հարցերը կներկայացնեն տեղակալները, իսկ մյուս բոլոր անհնարին և հնարավոր առիթներն օգտագործելով նա կփորձի լինել հանձնաժողովում և ավելի լայն համագործակցել:
Հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Ինձ հետաքրքիր է` անհնարինը որն է»: Հովհաննես Սահակյանն էլ իր հերթին նշեց, որ միշտ պատրաստ են Արփինե Հովհաննիսյանին ջերմ ընդունել և համագործակցել: