Րոպեներ անց Բաղրամյան պողոտայում կմեկնարկի «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, ակցիայից դեռևս մեկ ու կես ժամ առաջ ոստիկանական մեքենաները արդեն իսկ շարվել էին պողոտայի բանուկ հատվածում: Այս պահին դեռևս ուժայինները շարունակում են ժամանել, սակայն նրանց թիվն այնքան էլ մեծ չէ: Քիչ չեն ոստիկանական մարդատար մեքենաները, որոնցով, որպես կանոն, բերման են ենթարկվում ակցիաների մասնակիցները: Վերջիններս նույնպես արդեն տեղում են:
Ի դեպ, տեղեկություններ են տարածվել, որ քիչ առաջ քաղաքում ջրցան մեքենաներ են շրջել, սակայն որ ուղղությամբ են շարժվել և որն է եղել վերջնակետը, դեռևս պարզել չհաջողվեց: