Ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը` այսօր Ազատության հրապարակից բողոքի երթով դեպի Բաղրամյան պողոտա են շարժվել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:
Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը` ոստիկանությունը մի քանի անգամ հորդորեց ակտիվիստներին շարժվել քաղաքապետարանի` նախապես գծած ուղիով, սակայն` ապարդյուն. ակտիվիստները չեն պատրաստվում ետքայլ անել:
Նրանք իրենց հետ նաև իրավաբան են բերել, ով, դիմելով Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, հարց ուղղեց, թե մասնակիցները Հավաքների մասին օրենքի որ դրույթներն են խախտում և առաջարկեց հարցը քննարկել իրավական դաշտում: