Արդեն հայտնել ենք, որ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների դեմ «Ոչ»-ի ճակատի համաժողովը: Համաժողովին իրենց մասնակցությունն են ունեցել ՀԱԿ, «Ժառանգություն», «Հայազն» կուսակցությունները, քաղաքացիական նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ: Այս ընթացքում Հանրապետական մի շարք պատգամավորներ հայտարարում են, որ իրենց չի մտահոգում «Ոչ»-ի ճակատը, և սահմանադրական փոփոխությունները միևնույն է անցկացվելու են:
Armlur.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը հարցի վերաբերյալ կտրուկ պատասխանեց` ամենևին մտավախություն չունեն և վտանգ չեն տեսնում «Ոչ»-ի ճակատից:
Ըստ Եսայանի` ճակատին չի հաջողվի տապալել սահմանադրական փոփոխությունները: Հարցին՝ ինչքանով է արդյունավետ համարում «Ժառանգություն» և ՀԱԿ կուսակցությունների համագործակցությունը, Եսայանն ասաց. «Որևէ արդյունավետություն չեմ տեսնում»: