Ո՞վ է ղեկավարելու զինված ուժերը պատերազմի օրերին. Սերժ Սարգսյանի ստեղծած հանձնաժողովը խառնաշփոթ է ստեղծել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հանձնաժողովը, փոխելով Հայաստանի Սահմանադրությունը, ձեռքի հետ տակնուվրա է անում պետական կառավարման ամբողջ համակարգը: Սահմանադրության առաջարկվող տարբերակով հիմնովին փոխվում են պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու գործընթացն ու դրանց համար պատասխանատու պետական մարմինները: Իսկ ահա զինված ուժերի ղեկավարման ընթացակարգը լիովին խարխլում է գոյություն ունեցող կայուն աշխատելաոճը: Նոր տարբերակով այս հարցերում իրապես մեծանում է անորոշությունը եւ արմատավորվում է պաշտոնական անպատասխանատվության պրակտիկան: Համաձայնեք, որ պատերազմի մշտական վտանգի մեջ գտնվող երկրի համար, ինչպես այսօր Հայաստանն է, պետության անվտանգության հարցերում պատասխանատվության սահմանումը պիտի լինի իմպերատիվ եւ հստակ՝ զերծ որեւէ անորոշությունից ու թերությունից:

…Վերջապես, պատերազմը պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հիմնահարց է, որի հանդեպ անլուրջ մոտեցում չի կարելի ցուցաբերել: Այստեղ պետք է լինի մեկ կոնկրետ պատասխանատու, որն իրավիճակի անկանխատեսելի զարգացման պարագայում իր ձեռքը կվերցնի գործընթացի կառավարումը:

Ինչ վերաբերում է զինված ուժերի ղեկավարմանը խաղաղ եւ պատերազմական ժամանակներում, այստեղ արդեն սկսվում է իսկական խառնաշփոթը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս