Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆչպես Armlur.am-ին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայությունից, քաղաքացի Գևորգ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին իր ահազանգի կապակցությամբ ժամանած ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցները ոստիկանության հիշյալ բաժին բերման ենթարկելիս իր նկատմամբ գործադրել են բռնություն և հայհոյանքներ հնչեցրել:

Բացի այդ, Գևորգ Ս.-ն հայտնել է, որ ինքը ոստիկանության Կումայրիի բաժնում պահվել է տևական ժամանակ:
Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 




Լրահոս