Գավառի մանկատան սաները հաղթահարեցին Արմաղան լեռան գագաթը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. սեպտեմբերի 11-ին Գավառի մանկատան սաները և ուսուցիչները, մարզի համայնքների անապահով ընտանիքների մի խումբ երեխաներ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության աշխատակիցների հետ միասին վերելք կատարեցին դեպի Գեղամա լեռնաշղթայի՝ Արմաղան լեռան գագաթը:
Արշավը կազմակերպվել էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ բարեգործական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Գավառի մանկատան սաների համար ստեղծել ընդլայնված կրթական հնարավորություններ, ինչպես նաև նպաստել նրանց սոցիալական ինտեգրմանը:

unnamed (1)

Հաղթահարելով ավելի քան 2800 մ բարձրություն` արշավի մասնակիցները այցելեցին լեռնագագաթին գտնվող խառնարանային լիճը և հին սրբավայրի տեղում կառուցված մատուռը, ինչպես նաև մասնակցեցին Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված քննարկմանը: «Վորլդ Վիժն»-ի Գավառի գրասենյակի աշխատակիցները նրանց համար կազմակերպեցին ազգային խաղեր և այլ զվարճանքներ: Ընդհանուր թվով ավելի քան 40 երեխա և մոտ 25 մեծահասակ մասնակցեց միջոցառմանը:

Նման միջոցառումները մանկատան սաներին հնարավորություն են տալիս հաստատությունից դուրս կապեր հաստատել իրենց հասակակիցների հետ և ձեռքբերել նոր ընկերներ, ինչը նպաստում է այդ երեխաների մոտ հաղորդակցման հմտությունների ձևավորմանը և հասարակության մեջ նրանց ինտեգրմանը:
Գավառի մանկատանն իրականացվող եռակողմ համատեղ ծրագիրը սկսվել է 2014 թ. հոկտեմբերին: Ծրագրի շրջանակներում Գավառ քաղաքի մանկատանը ստեղծվել է կրթական կենտրոն, որտեղ 9-18 տարեկան մոտ 80 երեխա՝ մանկատան սաներից և մարզի անապահով ընտանիքներից, մասնակցում է հայոց և օտար լեզուների, մաթեմատիկայի, պատմության խորացված ուսուցման դասերի, ինչպես նաև տարբեր մասնագիտական դասընթացների:

Ծրագրի՝ մոտ 41 000 000 ՀՀ դրամ ֆինանսավորումն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից թողարկած Visa ԲԱՐԵՐԱՐ բարեգործական քարտի միջոցով: Ծրագիրն իրականացնում է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը:
Այս ծրագիրը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ , «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի առաջին համատեղ բարեգործական նախաձեռնությունն է:

unnamed (5)

unnamed (3)

unnamed (4)

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի մասին
«Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության կոչումն է բարեփոխել աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը:
«Վորլդ Վիժն Հայաստան» – ը ներկայումս աշխատում է Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի և մայրաքաղաք Երևանի ավելի քան 250 համայնքներում` իրականացնելով զարգացման երկարաժամկետ ծրագրեր և օժանդակելով ավելի քան 32 000 երեխաների և նրանց ընտանիքներին:
«Վորլդ Վիժն Հայաստան» -ի ֆոնդահայթայթման ծրագիրը կոչված է նպաստելու մեր հասարակությունում բարեգործության մշակույթի զարգացմանը, ինչպես նաև բարձրացնելու ձեռնարկությունների և անհատների ներգրավվածությունը համայնքային կյանքում: Տեղական ընկերությունների հետ համատեղ ծրագրերը օգնում են լուծել համայնքների հրատապ խնդիրները՝ այդպիսով նպաստելով երկրի կայուն զարգացմանը:

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի մասին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1992թ-ին և կոչված է խթանելու մարդասիրական օգնությունը և ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Հիմնադրամն ունի 25 տեղական մարմին ամբողջ աշխարհում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մասին
Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ §Ակբա Լիզինգ¦ վարկային կազմակերպությունը :
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ՝ հասնելով է 57-ի: Բանկն ունի 1207 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:




Լրահոս