Թուրքիան ու Արևմուտքը հովանավորում են «Իսլամական պետությանը». Բաշար Ասադ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմուտքն ու Թուրքիան զենք, փող ու կամավորներ են մատակարարում «Ջաբհատ Ան-Նուսրա» ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին, հայտարարել  է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ «Ջաբհատ Ան-Նուսրայի» համագործակցությանը, ապա սա հավաստի փաստ է: Մենք գիտենք, որ Թուրքիան, որը սերտ կապեր ունի Արևմուտքի հետ, «Ջաբհատ Ան-Նուսրն» ու «Իսլամական պետություն» խմբավորումներին փողեր ու կամավորներ է մատակարարում »,- ասել է Սիրիայի նախագահը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ահմետ Դավութօղլուն ոչ մի քայլ չեն ձեռնարկի առանց նախ և առաջ ԱՄՆ ու Արևմուտքի այլ երկրների հետ համաձայնեցման»,- նշել է Ասադը:

Սիրիայի նախագահի խոսքով՝ Իսլամական պետությունն ու «Ջաբհատ Ան-Նուսրան» իրենց հզորացմամբ պարտավոր են «արևմտամետների հովանավորությամբ, ովքեր ահաբեկչությունն ընկալում են որպես հաղթաթուղթ, որը կարելի է պարբերաբար հանել թևքից ու օգտագործել»:

Տաթև Ֆռանգյան




Լրահոս