Ազգային ժողովում այսօր մի պահ վեճ սկսվեց պատգամավորների միջև: Դա տեղի ունեցավ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի հարց ու պատասխանի ժամանակ, երբ դահլիճում լսվեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ձայնը:
«Արի հլը տենամ ի՞նչ ես ասում, արի ստե…»,- նշեց Բագրատյանը` դիմելով ՀՀԿ Հայկ Բաբուխանյանին: Հրանտ Բագրատյանը նյարդայնացավ ու սկսեց գոռգոռալ, թե անտրամաբանական է իրենց զեկույցը:
Իրավիճակը փորձում էր մեղմել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հանգիստ, կրքերը հանգստացրեք: Չէ, չէ,երկուսդ էլ դուրս եկեք ավելի լավ ա, դրսում ձեր հաշիվը մաքրեք»,- արձագանքեց ԱԺ նախագահը: