Ինչպես պատրաստել «Արագ կարկանդակներ». օրվա բաղադրատոմս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք օրվա բաղադրատոմսը «Արագ կարկանդակներ»:

Բաղադրությունը`

3 ճաշի գդալ ալյուր
3 ճաշի գդալ բուսական յուղ
1 ճաշի գդալ շաքարավազ
1 թեյի գդալ աղ
20 գրամ չոր խմորիչ
4 բաժակ այլուր

Պատրաստման եղանակը`

Ամանի մեջ լցնել 3 ճաշի գդալ ալյուր, 3 ճաշի գդալ բուսական յուղ,1 ճաշի գդալ շաքարավազ և 1 թեյի գդալ աղ, վրան լցնել 1 բաժակ եռման ջուր: Խառնել և թողնել սառչի: Ավելացնել 20 գրամ չոր խմորիչ ,ավելացնել 1 բաժակ գոլ ջուր: Ավելացնել աստիճանաբար այլուրը,մոտավորապես 4 բաժակ, խմոր հուցել:
Խմորը դնել տաք տեղ մոտ 10-15 րոպե: Այնբուհետև անմիջապես կարող եք սկսկել կարկանդակներ պատրաստել: Այս քանակությունից ստացվում է մոտ 40-45 հատ ոչ մեծ կարկանդակներ:

Միջուկը ընտրեք ըստ ցանկության, կարող եք դնել շոգեխաշած կաղամբ ձվի հետ կամ պարզապես կարտոֆիլ:




Լրահոս