«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար հուլիսի 27-ից կալանավորված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը, հնարավոր է, երկարաձգվի:
Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանի խոսքով՝ նախաքննական մարմինն այսօր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանքի ժամկետը երկարաձգելու համար: Նիստի օրը դեռ հայտնի չէ: Նշենք, որ տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: