Այս հոդվածում ներկայացված թեսթերը կօգնեն գնահատել հոգեկան առողջությունը, ինտելեկտի մակարդակը, տեմպերամենտը և շատ այլ բաներ: Միգուցե՞ դուք շատ ծանր վիճակում եք գտնվում, ինչո՞ւ են գլխում այդպիսի մտքեր ծնվում, ինչո՞ւ է այդքան ծանր աշխատանքի վայրում, ինչո՞ւ եմ վատ քնում և նման այլ հազարավոր հարցերի կարող են պատասխանել այս թեսթերը:
Լյուշերի գունային թեսթը
Թեսթն օգնում է անձի արագ հետազոտություն անցկացնել` գույների ընտրության միջոցով: Փաստացի, այս թեսթը վայրկյաններ է տևում, որն օգտակար է մարդու վիճակի բնորոշման համար:
Թեսթ «Ռորշախի թանաքի հետքեր»
Այս թեսթն օգտագործվում է մարդու հոգեկան վիճակի ուսումնասիրման համար: Սակայն այս թեսթի արդյունավետությունը վերջնականապես որոշված չէ: Միաժամանակ այս թեսթը հնարավորություն է տալիս ստանալ կարևոր տվյալներ:
Թեսթեր, որոնք որոշում են անձի խառնվածքը
Այզենկի թեսթը հնարավորություն է տալիս որոշել խառնվածքը , ինչպես նաև զգացմունքայնության աստիճանը:
Ամմոնի թեսթը հորինված է եղել գերմանական դպրոցի կողմից : Այն իրենից ներկայացնում է հարցաշար, որի պատասխանների հիման վրա կարելի է որոշել հոգեբանական շատ ասպեկտներ:
Թեսթեր, որոնք որոշում են մտավոր զարգացվածության աստիճանը
Այզենկի թեսթն ամենահայտնիներից է, որը հնարավորություն է տալիս որոշել IQ-ի աստիճանը
Ռեյվենի թեսթը կարողանում է որոշել մարդու ինտելեկտուալ զարգացվածության աստիճանը
Թեսթեր, որոնք օգնում են որոշել մարդու նյարդահոգեբանական վիճակը և դեպրեսսիայի աստիճանը
LVMA թեսթը ստեղծվել է Կիրովի կողմից և հնարավորություն է տալիս բացահայտել նյարդահոգեբանական ծանր վիակում գտնվող անձանց:
Բեկի թեսթը ստեղծվել է 1961թ. , որը հիմնված է հետազոտությունների վրա: