Այսօր հայտնի է դարձել, որ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը թիմակիցներին կկարողանա օգնել արդեն հոկտեմբերի 4-ին կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ խաղում, հայտնում է AS-ը: Նա արդեն վերականգնվել է վնասվածքից:
Հիշեցնենք, որ Բեյլն ազդրի մկանների վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում կայացած Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ խաղում (4:0):