Դիմա Բիլանի տանից 10,5 մլն ռուբլի են գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոփ երգիչ Դիմա Բիլանի Մոսկվայի նոր տանից գողացել են շուրջ 10,5 միլիոն ռուբլի: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմիններում աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով` հանցագործները գողացել են փողերով երկաթե չհրկիզվող պահարանը:

Մոսկվայի քաղաքային ոստիկանության մամլո ծառայության պետ Անդրեյ Գալիակբերովն «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Ռասսկազովկայի տանից գողության փաստի առթիվ հավելյալ փորձաքննություն է նշանակված: Նա պարզաբանել է, որ վերցված մատնահետքերի փորձաքննություն է անցկացվում:

«Սրա հետ մեկտեղ հետաքննիչների կողմից հավելյալ հետազոտություններ են նշանակվել»,- հավելել է նա:




Լրահոս