Ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը՝ այսօր Արարատի գինու կոնյակի գործարանի Մասիսի խաղողի մթերման կայանի դիմաց հավաքվել են մեծ թվով խաղողագործներ, ովքեր երեկվանից դժգոհում են, որ տոննաների հասնող իրենց խաղողը չի մթերվում:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին այնտեղ է նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ով զրուցեց խաղողագործների հետ, նրանց խոստումներ տվեց, որ իրենց բերքը չի փչանա և ժամանակին կմթերվի: Մարզպետը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ մթերումը երեքշաբթի օրվանից կսկսվի և կտևի 20-25 օր: Դիտարկմանը, որ խաղողագործները դժգոհում են, որ իրենց բերքը այդքան ժամանակ չի մնա, կփչանա, Ռուբիկ Աբրահամյանը պատասխանեց, որ դա կապված է խաղողի տեսակից. «Խաղողի տեսակ կա, որ դեռ պետք է հասնի, քաղցրությունը պետք է հասնի համապատասխան տոկոսի վրա, որպեսզի կարողանանք մթերել»: