Երեկվա հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մյուս քաղաքական ուժերին անուն առ անուն հրավիրել է Ազատության հրապարակ՝ համագործակցության, սակայն առաջին անգամ իր առաջարկը հնչեցնելիս նա չի տվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անունը: Բացի այդ, Հովհաննիսյանը, խոսելով Հայաստանի նախագահի նախորդ ընտրությունների մասին, ասել է, թե 1996թ. հաղթել է Վազգեն Մանուկյանը, 1998թ.՝ Կարեն Դեմիրճյանը, 2003թ.՝ Ստեփան Դեմիրճյանը, 2013թ.՝ ինքը. սակայն զարմանալի զուգադիպությամբ նա չի խոսել 2008թ. նախագահի ընտրությունների մասին եւ չի տվել հաղթած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, որին սատարում էր նաեւ ինքը՝ անձամբ ելույթ ունենալով հանրահավաքներին:
ՄՈՌԱՑԱ՞Վ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ