Այսօր Մասիսում խաղողագործները մինչ սպասում էին «Մուլտի Գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանին, միջադեպ տեղի ունեցավ հավաքվածներից մեկի և Ծառուկյանի անվտանգության աշխատակիցների միջև:
Անվտանգության աշխատակիցները անընդհատ հավաքվածներին հորդորում էին տարածքը ազատել, «աջ ու ձախ» կողմերում կանգնել, որպեսզի մեքենաները կարողանային մուտք գործել գործարանի տարածք: Գյուղացիներն էլ իրենց հերթին էին բորբոքվել, թե իրենց տարածքից հեռացնում են: «Տղա՛ ջան, հերիք չի՞, հլը նայի ստեղ 10 հատ ավտո կանցնի: Գալիս բրդում ես: Մենք էստեղ ենք, որ մեզ հետ հանդիպի, ո՞ւր գնանք: Կգա, ճանապարհ կտանք, մեր դարդ ու ցավը կասենք, եթե չէ՝ տելեվիզրով կասեր, կլսեինք էլի»,- վրդովված դժգոհում էր խաղողագործներից մեկը:
Իսկ աշխատակիցներն էլ իրենց հերթին հորդորում էին վերջ տալ և նշում, որ իրենք իրենց աշխատանքն են կատարում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան, Հովսեփ Հովսեփյան