Ազատամարտիկին ծեծի են ենթարկել 5 հոգով և ներկայացել որպես Հատուկ ծառայության աշխատակիցներ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով մասնակցում էր «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթին: Ծեծի ենթարկելուց հետո ազատամարտիկին  տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոն:

Armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հակոբյանին առաջինը ծեծված վիճակում տեսել և օգնություն է ցուցաբերել ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը, ով մեր թղթակցին մի քանի մանրամասներ է հայտնել:

12003015_884444634965165_7948620060110547904_n

Մասնավորապես, Հակոբյանը Սաղաթելյանին հայտնել է, որ ճանաչում է իրեն ծեծողներին, սակայն անուններ այդպես էլ չի տվել: Հակոբյանը նշել է, որ նրանք հինգ հոգի են եղել, ովքեր մասնակցել են ինքնիշխանության երթին, այնուհետև իրեն մենակ տեսնելով, հարձակվել են և դաժան ծեծի ենթարկել: Հավելենք, որ նրանք ներկայացել են որպես Հատուկ ծառայության աշխատակիցներ և ծեծի ենթարկելուց առաջ ցույց են տվել վկայական:

 

Ներկայացնում ենք Armlur.am-ի բացառիկ տեսանյութն ու լուսանկարները

Քրիստինա Աղալարյան

12038475_884444681631827_8426492361608807376_n

12004892_884444654965163_2451298212953108972_n (1)

 

1

3




Լրահոս