Հայաստանը կարող է դառնալ կարտոֆիլի տնկանյութի արտադրության կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը Երևանում կազմակերպել է «Կարտոֆիլ 2015» տարածաշրջանային համաժողով: Համաժողովին ներկա է կարտոֆիլագործության ոլորտի 100-ից ավելի մասնակից Վրաստանից և Հայաստանից: Համաժողովին քննարկվում է ՀՀ շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչների հետ կարտոֆիլի արտադրության և իրացման շուկաների հնարավորությունները:

Հայկական ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով` համաժողովի նպատակն է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն տարածաշրջանում կարտոֆիլագործության զարգացումը, ինչն էլ իր հերթին կապահովի Հայաստանում կարտոֆիլագործության զարգացումը:

Ըստ Բերբերյանի` կարտոֆիլագործության հայաստանյան փորձի շնորհիվ մեր երկիրը կարող է դառնալ կարտոֆիլի տնկանյութի արտադրության կենտրոն: Համաժողովի արդյունքում կորոշվի նաև 2016 թվականի օգոստոսին Հայաստանում կարտաֆիլագործության միջազգային համաժողովի կազմակերպման հարցը, որին, ի դեպ, կմասնակցեն նաև ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչներ:

12021740_731565970283308_1868160826_n

12025539_731565910283314_1754376737_n

12029165_731566020283303_768251969_n

12032487_731565923616646_1472770740_n

12032563_731566050283300_138440337_n




Լրահոս