Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ԱՄՆ Գերմանիայում տեղակայի իր նոր միջուկային ռումբերը: Նման հայտարարություն է կատարել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլում անհանգստացած են Գերմանիայում նոր ատոմական ռումբեր տեղակայելու ԱՄՆ մտադրությունից: Պեսկովը հայտարարել է, որ Վաշինգտոնի պլանները կարող են ուժեղացնել Եվրոպայում լարվածությունը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Իհարկե, սա ևս մեկ քայլ է, ընդ որում, ցավոք, չափազանց լուրջ քայլ, որն ուղղված է Եվրոպա մայրցամաքում լարվածության սրմանը»,- ասել է Պեսկովը:
Վերջինս նաև հավելել է, որ եթե ԱՄՆ ամեն դեպքում վճռի տեղակայել մարտագլխիկներն, ապա Մոսկվան ստիպված կլինի դիմել պատասխան քայլերի: