Լուրջ զրույց ենք ունեցել Էդվարդ Նալբանդյանի հետ. Ջեյմս Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների հետ և զրուցել հայ-ադրբեջանական սահմանին բռնության վերջին դեպքերի ու քաղաքացիական բնակչության շրջանում ունեցած զոհերի մասին։ Այդ մասին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Լուրջ զրույց ենք ունեցել Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ, թե ինչպես լուծում տալ բռնության վերջին դեպքին, հատկապես՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասով»,- գրել է Ուորլիքը։

Ավելի վաղ armlur.am-ը հաղորդել էր, որ Տավուշի մարզի սահմանային համայանքներում լարված իրավիճակ է: Արդբեջանական կողմի գործողությունների հետևանքով զոհվել էին սահմանային գյուղերի երեք բնակիչներ:

 




Լրահոս