Հայոց ցեղասպանությունն ամբողջ աշխարհի աչքերում բոլորովին այլ ընկալում ստացավ. Շավարշ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի և կայացած միջոցառումների արդյունքների  քննարկումից առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագորղների հետ զրույցում հայտարարեց, որ այս միջոցառումը չափազանց կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս արձանագրելու վերջին երկու-երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքը:

Նրա խոսքով`կարևոր է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը, որի հեղինակը Հայաստանն է: «ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ին ընդունեց սպանություններրի դատապարտման բանաձև: Այդ օրը նաև Ցեղասպանությունների զոհերի ճանաչման օր է: Կարևոր է նաև այն, որ Հայաստանն էլ, իր հերթին, ճանաչեց հույների և ասորիների ցեղասպանությունը»,- ընդգծեց փոխարտգործնախարարը:

Նա նշեց նաև, որ շատ կարևոր ձեռքբերում է այն, որ Հայոց ցեղասպանությունն ամբողջ աշխարհի աչքերում բոլորովին այլ ընկալում ստացավ:  «Շատ լուրջ կառույցների հետ ենք համագործակցել, և այդ համագործակցությունը պետք է շարունակվի: Ի վերջո, մեր գլխավոր նպատակն այն է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը»,- ասաց Քոչարյանը:

 




Լրահոս