Բոլորի համար առաջնային պետք է լինի քվեարկված ցուցակների հրապարակման հարցը. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ»-ի շարժման` Գյումրիում ընթացող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև փաստաբան Տիգրան Եգորյանը, ով նշեց, որ սահմանադրական փոփոխությունների կարիքը չկա:

«Նոր Սահմանադրությունը ժողովրդի վզին փաթաթելն արդեն իսկ վտանգավոր է, ինչի դեմ ցանկացած ողջամիտ մարդ պայքարելու է», -ասաց նա:

Նրա խոսքով` տարիներ շարունակ ժողովրդի քվեն կորում է և իշխանությունները յուրացումներով են զբաղված: «Եթե ցուցակները չեն հրապարակվում, կարելի է իրագործել հետևյալ արտահայտությունները. ինչքան ուզենք կխփենք, չէ՞ որ ցուցակներով ամեն ինչ նորմալ է: Այդպես էլ կլինի: Այս ամենից միանշանակ է դառնում, որ ցանկացած մարդու համար առաջին հարցը պետք է լինի քվեարկված ցուցակների հրապարակման հարցը», – հավելեց նա:

Փաստաբանի խոսքով` հանրաքվեն չի կարող ճիշտն արտացոլել և ժողովուրդն էլ չի կարող հավատալ դրան:




Լրահոս