Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ռուսական զորքերի ներկայությունը Սիրիայում հիշեցնում է Ղրիմի անեքսիան և Ուկրաինայի արևելքում ագրեսիան, հայտնում է УНН-ը:
«Սիրիայում ռուսական զորքերի, կանաչ մարդուկների ներկայությունը հիշեցնում է Ղրիմի անեքսիայի սկիզբն ու Ուկրաինայի արևելքում ագրեսիան: Սա այն է, ինչը հարկավոր է Պուտինին՝ ապակայունացում աշխարհի տարբեր մասերում: Սակայն Ուկրաինան նրա համար առաջնային էր»,-ասել է Պորոշենկոն:
Նրա խոսքով՝ զգալով ազդեցության կորուստը՝ Ռուսաստանը հայտնվել է մեկուսացման եզրին:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաղթել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անհնար է առանց Սիրիայի իշխանությունների հետ համագործակցության: