ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցը պարգևատրվել է երկրորդ աստիճանի շքանշանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցը:

Ս.թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի նստավայրում պետական օրհներգով մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որի օրակարգով էլ նախատեսված էր պարգևատրման արարողությունը:

Հայրենիքի բարձր պարգևներին արժանացան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար Հայաստանի և Սփյուռքի մի խումբ բարերարներ և գործարարներ. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ միակ բաժնետեր, Խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցը, դրսևորելով բարի կամք, մշտապես իր նշանակալից ներդրումն է ունեցել համազգային նշանակության գործերում, ինչպես նաև զորավիգ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների, հատկապես ՙԱրարատի ստորոտին՚ միջազգային մեդիաֆորումի կազմակերպմանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին  աշխարհին հասանելի դարձած Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին սատարելու համար:

ՀՀ պետական պարգևը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Խորհրդի նախագահի համար շատ թանկ է և պարտավորեցնող, բացի դա, այն ապացույցն է բոլոր գործերի օգտակարության, որով գործարար բարերարները ոգևորվում և շարժվում են առաջ:




Լրահոս