Անհատ Մուկուչյանի քվեարկությունն անձի գաղտնիք է. Տիգրան Մուկուչյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդեն լծվել եք հանրաքվեի իրականացմա՞նը, հարցրինք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: «Ինչ վերաբերում է հանրաքվեի նախապատրաստական խնդիրներին, էդ աշխատանքներն արված, ավարտված են: Ինչ վերաբերում է կոնկրետ հանրաքվեին, երբ օրը կնշանակվի, այդ օրվանից կսկսենք աշխատանքներ»: «Չգիտե՞ք» երբ է այդ օրը՝  դեկտեմբերի 6-ին: Իսկ կարո՞ղ է վախենում եք, որ որոշակի քաղաքական զարգացումներից, սահմանային իրավիճակից կախված` չանցկացվի հանրաքվե, այդ պատճառով:

«Ձեր հարցը ճիշտ հասցեով չեք հղում»: Որպես բազմահմուտ, տարիների փորձառություն ունեցող  ԿԸՀ նախագահ, ի՞նչ եք կարծում` դրական պատասխան կլինի՞ հանրաքվեին, «լավ կհաշվե՞ն» ընտրական հանձնաժողովներում եւ ԿԸՀ-ում, թե՞ «ոչ» կասվի: «Ինչպիսին կլինի ժողովրդի կամքը, պարզ կլինի միայն հանրաքվեի օրը»: Անհատ Մուկուչյանն ինչպե՞ս է քվեարկելու: «Անհատ Մուկուչյանի քվեարկությունն անձի գաղտնիք է, հետեւաբար, ինչպես կքվեարկի, կիմանա միայն անհատ Մուկուչյանը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս