Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի կինն իրենից հարուստ է: Այսպես, դատավորի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 50 հազար դոլար եւ 46 մլն դրամ: Օհանյանի՝ որպես դատավորի ամսական աշխատավարձը կազմում է 784 հազար դրամ:
Ըստ հայտարարագրի, նա անցած տարի աշխատավարձից բացի նաեւ 9 մլն դրամի այլ եկամուտ է ունեցել, իսկ թե որտեղից, չի հրապարակվում: Դատավորի կինը՝ Տաթեւիկ Օհանյանը, ում ամսական աշխատավարձը կազմում է 23 հազար դրամ, հայտարարագրել է 10 մլն դրամ, 32 հազար դոլար եւ 80 հազար ռուսական ռուբլի դրամական միջոց:
Ի դեպ, դատավորի կինը անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 130 հազար ռուսական ռուբլի: Մեր պաշտոնյանների կանանց շրջանում նման «նվերներ» ստանալն արդեն ավանդույթ է դարձել: