Լեհաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երեկ գոլի հեղինակ է դարձել Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում և Եվրո-2016-ի ընտրական մրցաշարն ավարտել 13 գոլով, գրում է Bild-ը:
Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվողը կրկնեց հյուսիսիռլանդացի Դեւիդ Հիլիի արդյունավետության ռեկորդը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում: Հիլին 13 գոլ խփել էր Եվրո-2008-ի ընտրական փուլում:
Լեւանդովսկուց եւ Հիլիից մեկական գոլ խփել են հոլանդացի Կլաս-Յան Հունտելարը (Եվրո-2012-ի ընտրական փուլում) եւ խորվաթ Դավոր Շուկերը (Եվրո-1996-ի ընտրական փուլում):