Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1956 թ. ծնված Սուսաննա Ա.-ն, 1989 թ. ծնված Օքսաննա Բ.-ն և 2009 թ. ծնված Լուսինե Մ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան խոհանոցում գտնվող գազօջախի գազի թերայրումից առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն: