Մոսկվայում ադրբեջանցին դաժանաբար սպանել է 19-ամյա հայուհուն. նկարահանվել են կյանքի վերջին րոպեները (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի  կանգառներից մեկում ադրբեջանցին սպանել է 19-ամյա Աննա Սարգսյանին: Ուսանողուհու կյանքի վերջին րոպեները նկարահանել են փողոցային անվտանգության տեսախցիկները: Ձայնագրությունում երևում է, թե ինչպես է ոմն երիտասարդը մի քանի անգամ դանակով հարվածում Աննային  որովայնի հատվածում, իսկ այնուհետև դիմում փախուստի: Արնաշաղախ աղջիկն ընկնում է ասֆալտին: Վերջինս մահանում է մինչ շտապօգնության ժամանելը:

OW0UvpTYnjo

Մարդասպանը ձերբակալվել է մի քանի ժամ անց իր սեփական բնակարանում: Պարզվում` վերջինս ադրբեջանցի Էմիլ Զուլֆուգարովն է, ով ապրել է հայուհու հարևան տանը:

NVpVie8XZZc

Ադրբեջանցին հետապնդել է Աննային երկու տարի շարունակ: Աղջիկը միշտ մերժել է նրան, ավելին, նրա հայրն անգամ բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին` պահանջելով պաշտանել իր դստերը ադրբեջանցու հետապնդումներից, սակայն իրավապահները ոչ մի քայլ չեն ձեռնարկել:

Ծնողները միշտ ջանացել են դիմավորել ու ճանապարհել Աննային, սակայն այդ ճակատագրական օրն ինչ-ինչ պատճառներով աղջիկը միայնակ է եղել: Դրանից էլ օգտվել է մարդասպան ադրբեջանցին:

 

12071794_904203779673422_1527009442_n




Լրահոս