Երևանում հոկտեմբերի 17­-ին որոշ փողոցներ փակ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն Երևանի քաղաքապետարանի որոշման՝ «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի շրջանակում անցկացվող Հեծանվային մարաթոնի կապակցությամբ հոկտեմբերի 17­-ին ժամը 11:00-­13:00­ի շրջանում փակ կլինեն Հրազդանի մարզադաշտին հարակից կայանատեղիից՝ Իսակովի պողոտան ­ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի ուղեհանգույց ­ Բագրատունյաց փողոցը դեպի Գ. Նժդեհի հրապարակ:

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի հասարակայնության հետ կապերի բաժնից, Շուրջ 500 հեծանվորդ, որոնք նախապես գրանցվել էին առցանց համակարգով, առավոտյան ժամը 10:00­-ին կմեկնարկեն և կավարտեն հեծանվային մարաթոնը Հրազդան մարզահամալիրին հարակից տարածքում: Իսկ Սպրոտային փառատոնը սկսվի ժամը 13:00 Ազատության հրապարակում: Ժամը 14:00 կկայանա բացօթյա ֆիթնես, այնուհետև տեղի կունենան վոլեյբոլի և ուսանողական սթրիթբոլի մրցումների եզրափակիչ փուլ անցած թիմերի խաղերը՝ հաղթական գավաթների համար:

Միջոցառմանը ցուցադրական շոու կունենան նաև Street Workout­ի հայաստանյան ֆեդերացիան և Հայաստանի պարկուրի և ֆրիրանինգի ֆեդերացիան: Օրվա հատուկ հյուրերն են Պավել Ռոմանովը, Տիմուր Կալիմուլինը և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Չուպրինան, ովքեր կցուցադրեն բացառիկ BMX շոու: Ողջ օրվա բարձր տրամադրությունը կապահովի DJ­ը, իսկ միջոցառման ավարտին կլինի նաև կենդանի հնչողությամբ համերգ՝ «Lelocity» ռոք խմբի կատարմամբ: «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի նպատակն է մոտիվացնել մարդկանց վարել առողջ կենսակերպ և պահպանել հավասարակշռված սննդակարգ, ինչի արդյունքում մենք կունենանք ավելի առողջ հասարակությո




Լրահոս