Անգլիայի ֆուտբոլային միությունն այլևս չի սատարի Պլատինիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի ֆուտբոլային միությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում այլևս չի պաշտպանի ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի թեկնածությունը: Նախագահական ընտրությունները կկայանան 2016թ. փետրվարի 26-ին, հայտնում է FA-ի պաշտոնական կայքը:

«Մենք հարգում ենք Միշել Պլատինիի աշխատանքը որպես ՈւԵՖԱ-ի նախագահ, սակայն հետագայում նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Հետաքննության արդյունքում մենք եկել ենք եզրակացության, որ մենք դադարեցնում ենք Պլատինիի սատարումը` քանի դեռ դատական պրոցեսն ավարտված չէ», – նշվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:




Լրահոս