Վրաստանում բողոքում են ընդդեմ «Գազպրոմի» . կան ձերբակալվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի Բալետի ու օպերայի թատրոնի շենքի դիմաց ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներ են ձերբակալվել: Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը»,  ձերբակալվել են «Թաբուլա» մեդիահոլդինգի տնօրեն Թամարա Չերգոլեիշվիլին, հեռուստաալիքի պրոդյուսեր Լեկսո Մաչավարիանին ու ուսանողուհի Սալոմե Խվադագիանին:

Wստիկանությունը նրանց գործողությունները որակել է որպես երկրի ադմինիստրատիվ օրենսգրqի 150-րդ հոդվածի խախտում: Հավելենք, որ այսօր Վրաստանում ռուսական գազային հսկայի հետ բանակցությունների դեմ երկրի կառավարության շենքի դիմած զանգվածային բողոքի ցույց է տեղի ունենալու:




Լրահոս