40-ամյա կին դատավորը բնակարան և մեքենա է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը նախորդ տարվա ընթացքում, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, 51 հազար դոլար արժեքով գնել է մեկ բնակարան եւ 8 հազար դոլարով՝ «Toyota Yaris 1.4» մակնիշի ավտոմեքենա: Անցած տարվա վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ, 31 հազար դոլար եւ 19 հազար եվրո: Մինչդեռ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է 410 հազար դրամ:

Ի դեպ, Լիզա Գրիգորյանը Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր է նշանակվել 2013 թվականին: 40-ամյա դատավորը 2013-ին ներկա պաշտոնում նշանակվելիս հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ «Volkswagen Passat 1.8 T» մակնիշի ավտոմեքենա, 10 մլն դրամ, 82 հազար դոլար եւ 23 հազար եվրո: Կարելի է կարծել, որ նա մինչեւ դատավոր դառնալը եղել է գործարար, բայց մի օր էլ քնից արթնացել եւ որշել է դառնալ դատավոր:




Լրահոս