ԱՄՆ-ն հայտնել է Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով բանակցությունների նախապատրաստման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ Սիրիայի հարցով բանակցությունների նախապատրասման մասին, փոխանցում է Reuters-ը:

«Նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի առաջնորդների հետ, որպեսզի մշակվեն իրական տարբերակներ Սիրիայում քաղաքական գործընթացի վերսկսման և քաղաքական շրջադարձի հասնելու նպատակով»,-հայտարարել է Քերրին:

Նշվում է, որ ռուսական կողմը տեղեկացված է ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնության մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել էր ամերիկյան կողմից ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ ռուսական պատվիրակությանն ընդունելու մերժման մասին:




Լրահոս