Վրաստանն ու Ադբրեջանը հաստատել են հարավային էներգետիկ և տրանսպորտային միջանցքի զարգացման հարցում ռազմավարական համագործակցությունը, փոխանցում է Georgia Online-ը՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Երկրի ԱԳՆ տեղեկությունների համաձայն՝ նախօրեին արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին այցելել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Քննարկվել է երկու երկրների միջև հարաբերություններն ու հետագա համագործակցության խորացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարության տեղեկությունների համաձայն՝ հանդիպման շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել երկու երկրների համատեղ ջանքերին՝ ուղղված էներգետիկ նախագծի իրականացմանը: