Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարծում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` Հայաստանի քաղաքական կյանքում մտնելու գործընթացը կիրականացվի ՀՀ օրենքների շրջանակներում:
Մելիքյանը հավելեց, որ ողջունում է ցանկացած մրցակցություն, ցանկացած գործչի մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ: Անդրադառնալով Ռուսաստանի և, մասնավորապես, Վլադիմիր Պուտինի ազդեցությանն Աբրահամյանի վրա` Մելիքյանը նշեց. «Ես կարծում եմ, որ որևէ ազդեցություն Հայաստանի քաղաքական դաշտում վատ առումով դա չի կարող լինել»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան