Բացառվում է Եվրամիության հետ առանց մաքսատուրքերի առևտուրը. Էկոնոմիկայի փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև տարեվերջ, այսօր կարծիք հայտնեց Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, փոխանցում է «Ազատություն»-ը:

Քաղաքական բաղադրիչից բացի պայմանագիրը կունենա նաև տնտեսական բաղադրիչ, որը սակայն, իր ընդգրկմամբ համեմատելի չէ 2013-ին տապալված Ասոցիացման համաձայնագրի մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հետ:

Փոխնախարարը միանգամից է հստակեցնում՝ բացառվում է Եվրամիության հետ առանց մաքսատուրքերի առևտուրը, մի բան, որ նախատեսված էր ազատ առևտրի համաձայնագրով, բայց թվարկում է տասնյակ այլ ոլորտներ, որտեղ կարելի է համագործակցել եվրոպացիների հետ՝ տուրիզմից մինչև գյուղատնտեսություն։




Լրահոս