Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլինի արտակարգ հայտարարություն է կատարել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շուրջ ստեղծված լարվածության, Միասնական ազգային շարժում կուսակցության ծրագրերի ու գործընթացների կապակցությամբ, որոնք կարող են խաթարել երկրում խաղաղությունն ու կայնությունը, գրում է Грузия Онлайн-ը:
Նրա խոսքով` վարչապետի այսօրվա հայտարարությունը իրավիճակի լարվածության թուլացման փոխարեն էլ ավելի լարվածություն ստեղծեց` առանց այն էլ բարդ իրավիճակում:
Երկրի նախագահն ընդգծել է, որ վերջին օրերի գործընթացները նախապայմաններ են ստեղծել սահմանադրական կարգի խաթարման ու երկրում քաղաքացիական հակամարտության համար:
«Երկրի սահմանադրության պաշտպանությունը հանդիսանում է յուրաքանչյուր քաղաքացու պարտքը և նախ և առաջ Վրաստանի իշխանությունների պարտքը: Ցավոք, կառավարության ղեկավարի այսօրվա ելույթը իրավիճակի լարվածության թուլացման փոխարեն էլ ավելի լարվածություն մտցրեց առանց այն էլ բարդ իրավիճակում:
Բոլորին կոչ եմ անում ձեռնպահ մնալ կտրուկ քայլերից ու զսպել էմոցիաները, պահպանել քաղաքացիական խաղաղությունը:
Կոչ եմ անում դատավորներին կոշտ ու շտապողական որոշումներ չկայացնել, ինչը կարող է էլ ավելի սրել իրավիճակը: Ելնելով ստեղծված իրավիճակից` խորհրդակցություններ եմ սկսում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու դիվանագիտական կորպուսի հետ, որպեսզի երկրում պահպանեմ քաղաքացիական կայությունը, խաղաղությունն ու սահմանադրական կարգը»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: